Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը

Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը
26.11.2024 | 14:01

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է ՀՀ ՀՆԱ աճի տեմպերի նվազում և գործազրկության աճ:

Ռուս- ուկրաինական պատերազմը հնարավորությունների որոշակի պատուհան էր ստեղծել Հայաստանի համար:

Նիկոլ Փաշինյանն այդ ամենը ներկայացնում էր՝ որպես իր «աննախադեպ» քաղաքականության հետևանք:

Դիլետանտիզմն ու պապուլիզմը թույլ չտվեցին, որպեսզի հնարավորությունն օգտագործվի՝ տնտեսության ինստիտուցիոնալ բարեփոխումների, համակարգային զարգացման համար:

Եթե Վրաստանի կառավարությունը օրենսդրական բարենպաստ միջավայր ստեղծեց՝ ռելոկանտներին երկրում պահելու համար, ապա Հայաստանից նրանք հեռանում են:

Շուտով Հայաստանում սոցիալական լարվածությունը մեծանալու է՝ ավելի ընդգծված դարձնելով երկրում ստեղծված համապարփակ ճգնաժամը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 18438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ